 |
| |
|
|
 |
Համերգ. Որդան Կարմիր և J.E.M.
|
27.6.08 |
| |
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին Վանաձորի Տիկնիկային թատրոնում: Տոմսերը Hi-Fi Music սրահից, գինը՝ 800դր.:
|
|
| |
|
|
 |
Որդան Կարմիր
|
16.6.08 |
| |
Արնահաստատ ու լեղագույն փամփուշտների կանչը գրկեց…
Մարդու կապույտ երակներին շողշողացող հեշտանք խրվեց…
Թավշյա թոքեր նրան տրվեց, օդից զրկված նոր օդ բաշխվեց…
Սեռավարակ քաղցր պատառ` ռետինակուռ նա ճաշակեց…
Չկա երկինք, կա միայն հող, կա միայն փող…
Մարդակարոտ ադամանդ կա մարմնակարոտ ավազի մեջ…
Երկրատարած փայտեր լքված, զորալքված սև թողիչներ…
Մարդասպան <<մարդասերներ>>, լեշասնունդ թագակիրներ…
Տամկալեզու մենձառեխներ, աստղեր կարկամ ու սեռալեզ…
Կաթող ուղեղ գետնի անցքին, լիզող չունի. թող գունատվի…
Լույս անստվեր, երեք գույնից, մեկ երանգով, անխամրելի, հոգեզվարթ…
Ոլորումն սպասված, մեզ հասցրու ու կանգնեցրու…
Սկիզբը վերջի մոտիկ արա, նոր սկիզբ սկսիր գունավորված…
***
Ուր է Եղիշեն, ուր է Վարդանը,
Վասակներն են հսկում ծախված այս տանը:
Որդերն են խժռում անբան ուղեղը,
Ու այստեղ իշխում է առձեռն դրամը:
Ոսկորներից է սարքված թագավորի գահը,
Փաստաբան որպես վարձել է նա մահը,
Իսկ գահի տակին` թափված փորոտիք, բազում դիակներ,
Որոնք չգտան իրենց դագաղը…
/Դավիթ Գալստյան - Որդան Կարմիր/
Վահան Պողոսյանը՝ Որդան Կարմիր խմբից, ավարտեց ծառայությունը ՀՀ բանակում:
Սպասենք նորությունների:
|
|
|
|
 |