1941 թ. գերմանկան
զորքերն առաջ էին գալիս։ Բայց այս փաստը ոչ մի կերպ կապ չունի
մեր խմբի պատմության հետ։
Խմբի գոյության փաստը հայտնի էր դեռևս 2003թ.։ Խմբի առաջին փորձը
տեղի է ունեցել 2005թ. ամռանը (օրն ու ամիսը չենք հիշում, քանի
որ փորձը տեղի է ունեցել ալկոհոլային խմիչքների ազդեցության
տակ)։
Խմբի առաջին երգը եղել է այսպես կոչված «ռոք սիրող աղջիկը»,
որը հետագայում մոռացվեց, քանի որ երգը ստեղծվել էր վերը նշված
պայմաններում։ Խումբը լրանալուց հետո անունը որոշվեց Lost Life,
սակայն մի օր պարզվեց, որ նման խումբ արդեն գոյություն ունի,
ուստի խմբի բաս և սոլո կիթառիստները որոշեցին խմբի նոր անունը՝
LosneLius, որն էլ այժմ խմբի անունն է։
LousneLius խումբը վանաձորյան խումբ է և նվագում է ծանր ոճի
երաժշտություն։
Այժմ պատմենք խմբի կազմի մասին։
Խմբի վոկալիստն է Պայքար Չախոյանը, որն էլ կպատմի իր մասին.
«Ես ծնվել եմ 1991թ. մարտի 1-ին, մեծացել եմ «մթության մեջ»,
սովորել եմ 11-րդ դպրոցում, ավարտել եմ 22-րդ դպրոցը, ավարտական
երեկո չեմ արել, այժմ սովորում եմ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում,
կարճ ասած՝ պոլոյում, ձգտում եմ բացել իմ սեփական ձայնագրման
ստուդիան։ Ի միջայլոց սիրած աղջիկ չունեմ»։
Հարվածային գործիքներ՝ Միքայել Մխիթարյան.
«Միքայելը(Մքոն) ծնվել է 1988թ. փետրվարի 9-ին, ավարտել է Վանաձորի
20-րդ դպրոցը, որն ավարտելուց հետո ԱՏ-ով ընդունվել է ՎՊՄԻ (մանկո),
որտեղից նա անվճար ընդունվել է բանակ և հիմա նա ծառայում է հայրենիքին,
որտեղից նա կվերադառնա 2008թ. Ամռանը»։
Խմբի սոլո կիթառիստը՝ Արմեն Պապյանն է.
«Ես ծնվել եմ 1991թ. մարտի 8-ին Վանաձորում, հաճախել եմ 5-րդ
դպրոցը, որտեղ սովորել եմ 10 տարի և վերջապես ավարտելուց հետո
ընդունվել եմ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը, որտեղ սովորելու եմ
դեռ 3,5 դաժան տարի, ինչ մնում է աղջիկների մասին, ասեմ, որ
նրանք շատ-շատ են սակայն ես դեռ փնտրում եմ իմ իդեալին»։
Բաս կիթառիստ Միշել Ալեքյան.
«Ես ծնվել եմ 1990թ. հունիսի 7-ին «Վանա լեռներում»։ 4 տարեկան
հասակում ծնողներս ինձ տարել են Գերմանիա, որտեղ երկու տարի
սովորել եմ «ֆաշիստների» դպրոցում, դրանից հետո եկել եմ Հայաստան
և կրկին ընդունվել եմ 1-ին դասարան՝ 6-րդ դպրոցում և ցանկանում
եմ ընդունվել Պոլոյից մի բանով տարբերվող Մանկո, որտեղ տաք է։
Ի տարբերություն Պայքայրի՝ սիրած աղջիկները շատ են, բայց ես
չեմ գտնում իմ կեսին։
Հարցեր ունենալու դեպում ձեր հարցերը և նամակները դուք կարող
եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ lousnelius@yahoo.com
|
|